Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքիով են մեկնարկել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը, որում մրցում են աշխարհի գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն ու 20-ամյա ուզբեկ գրոսմայստեր Ջավոխիր Սինդարովը:
Առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի։ Սպիտակ խաղաքարերով խաղում էր Սինդարովը։
Գրոսմայստերներն անցկացնելու են 14 դասական պարտիա: Հաղթող կդառնա այն շախմատիստը, որն առաջինը կհավաքի 7.5 միավոր: Եթե 14 պարտիայից հետո հաշիվը լինի հավասար (7:7), հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2.5 միլիոն դոլար։
Գուկեշ Դոմարաջուն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2024թ. դեկտեմբերին՝ հաղթելով չինացի Դին Լիժենին: Ջավոխիր Սինդարովն էլ ապրիլին Կիպրոսում նվաճել էր Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը՝ սահմանելով ռեկորդ հավաքած միավորների քանակով (14 հնարավորից 10 միավոր)։
Դավիթ Եղիազարյան

