Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեն ոչ թե թոշակային տարիքի պաշտոնյաները, այլ երիտասարդ և տաղանդավոր գեներալներ, որպեսզի բարձրացնեն այս կազմակերպության կարգավիճակը. գրում է sputnik.by-ը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ «շիլաշփոթ» է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն խոստովանել է, որ Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ վեճի համար:

«Պուտինից ներողություն չեմ խնդրել: Ներողություն եմ խնդրել Նիկոլ Փաշինյանից նրա համար, որ ՀԱՊԿ-ի շուրջ վեճ է եղել»,- ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքով, երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է՝ ինչու է նա Խաչատուրովին քաղաքական դրդապատճառներով  կալանավորել:

«Ես նրան ասացի, որ չեմ աջակցում քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները»,- նշել է Լուկաշենկոն:

Բացահայտելով Սանկտ Պետերբուրգում փակ դռների հետևում ԵՏՄ պետությունների ղեկավարներ քննարկումը, Լուկաշենկոն նշել է, որ և՛ Ռուսաստանի, և՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու նա չի զանգահարել ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ. «Չէ՞ որ խնդիր մենք չէինք ստեղծել, այլ Փաշինյանը»: