Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը

Լուրեր

24.11.2026 | 20:27
Ադրբեջանում վրացի ուխտավորներին թույլ չեն տվել մուտք գործել պատմական վրացական եկեղեցի
24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ։ Զրուցակիցները քննարկել են հայ-ռումինական միջխորհրդարանական կապերի զարգացումը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, վիզաների ազատականացման գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

«Վերջինս բարձր է գնահատել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և նշել, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել փոխգործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափով: Միրչա Աբրուդեանի խոսքով՝ երկու երկրների խորհրդարանականները սերտ փոխգործակցություն և ակտիվ երկխոսություն ունեն միջազգային հարթակներում: Նա ընդգծել է Ռումինիայի Սենատի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը և հայտնել ՀՀ Կառավարության աջակցությունն այդ գործում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ռումինիայի Սենատի նախագահն ընդգծել է տեղի հայ համայնքի պատմական դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն ունի կարևոր նշանակություն Ռումինիայի հասարակական և քաղաքական կյանքում»,- ասվում է հաղորդագրությունում: