Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթինն արդյունավետ մրցաշրջան է անցկացնում Սաուդյան Արաբիայի Առաջին խումբը ներկայացնող «Ալ-Հիմմայում»։
26-ամյա հարձակվողը 7 խաղում 8 գոլ է խփել, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Ալ-Յարմուկի» դեմ նախորդ տուրի մրցավեճում Մարալ Արթինը դարձել է հեթ-տրիկի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հայ ֆուտբոլիստը սեպտեմբերից է խաղում «Ալ-Հիմմայում»: Արթինի նախորդ ակումբն իսպանական «Կորդոբան» էր:

