Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին

Լուրեր

23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
Բոլորը

Ազգային ժողովի և կառավարության հարաբերությունների մասով ՀՀ գործող Սահմանադրության և առաջարկվող նոր նախագծի տարբերություններից մեկը վերաբերում է գործադիրի պաշտոնյաներին անվստահություն հայտնելու լիազորություններին։

Նոր նախագծի 44-րդ հոդվածի («Փոխվարչապետին, նախարարին և դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելը») առաջին կետը սահմանում է, որ խորհրդարանը կարող է անվստահության նախաձեռնություն սկսել ոչ միայն վարչապետի, այլև կառավարության մյուս անդամների նկատմամբ։

«Ազգային ժողովի խմբակցությունը կարող է ներկայացնել փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ», – ասվում է նախագծի այդ կետում։

Միևնույն կետում սահմանվում է, որ այդպիսի նախագիծ կարելի է ներկայացնել հերթական նստաշրջանի ընթացքում երկու անգամից ոչ ավելի։ Իսկ Ազգային ժողովն այդ հարցով որոշումը պետք է ընդունի պարզ մեծամասնությամբ՝ պատգամավորների թվի կեսից ավելիի ձայներով։

Քվեարկության արդյունքում երկու հնարավոր սցենար կա․

  • Եթե ԱԺ պատգամավորների կեսից ավելին կողմ է քվեարկում անվստահության նախագծին, ապա պաշտոնյան՝ փոխվարչապետը, նախարարը կամ դիվանագիտական ներկայացուցիչը, համարվում են պաշտոնից ազատված,
  • Իսկ եթե ԱԺ քվեարկությամբ անվստահության նախագիծը տապալվում է, ապա պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել, և նրանց նկատմամբ անվստահության գործընթաց չի կարող նախաձեռնվել հետագա վեց ամիսներին։

Հայաստանի գործող Սահմանադրությունը նման ուղիղ լիազորություն չի սահմանում, փոխարենը տալիս է որոշակի միջնորդավորված մոդել, որի համաձայն՝ ԱԺ-ն կարող է միայն առաջարկե՛լ պաշտոնյայի հեռացում, բայց ոչ ինքնուրույն քվեարկությամբ իրականացնել դա։

«Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը», – նշվում է ՀՀ Սահմանադրության 113-րդ հոդվածում, որը վերաբերում է հարցապնդումներ ներկայացնելու կարգին։

Միաժամանակ, անվստահության նախաձեռնություն կարող է սկսվել նաև վարչապետի նկատմամբ։ Ընդ որում՝ այդպիսի նախաձեռնության հնարավորություններ սահմանված են և՛ գործող Սահմանադրությամբ, և՛ նոր ներկայացված նախագծով։

Գործող Սահմանադրության 115-րդ հոդվածով սահմանվում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։ Եվ դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Մայր օրենքը սահմանում է նաև, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնություն կարելի է սկսել նրա պաշտոնավարման մեկնարկից առնվազն մեկ տարի հետո։ Իսկ եթե նախագիծը չի ընդունվում, ապա հաջորդ անգամ նման նախաձեռնություն կարելի է սկսել միայն վեց ամիս անց։

Նոր Սահմանադրության նախագծի 43-րդ հոդվածով՝ վարչապետին անվստահություն հայտնելու կարգավորումները գործնականում նույնն են, կան միան խմբագրական տարբերություններ։

Գարիկ Հարությունյան