Ֆրանսիական ոստիկանությունը ոչնչացրել է Ստրասբուրգի հրաձիգին

Լուրեր

14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Բոլորը

Ստրասբուրգում Սուրբ Ծննդյան տոնավաճառի տարածքում անցորդների գնդակահարած ահաբեկիչը ոչնչացվել է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները հաստատել է լուրը:

Երեք ոստիկաններ փողոցում կանգնեցրել են հրաձիգին. վերջինը փորձել է դիմադրել, բայց իրավապահները կրակ են բացել նրա ուղղությամբ և չեզոքացրել: Կասկածյալը՝ 29-ամյա Շերիֆ Շեքաթը, կարողացել է 48 ժամ շարունակ թաքնվել ոստիկանությունից, գրում է Gazeta.ru-ն:

BFMTV-ի հաղորդմամբ՝ կասկածյալին առաջինն ուշադրություն է դարձրել տեղի մի բնակչուհի, որին Շեքաթը դիմել է փողոցում: Կինը նկատել է, որ երիտասարդը վիրավոր է, և անմիջապես զանգահարել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում: Շեքաթը «Ալլահ աքբար» բղավելով՝ կրակ է բացել Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների ուղղությամբ: Հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել: Իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել:

Հայտնի է, որ Շերիֆ Շեքաթն իրավապահներին ծանոթ է եղել մինչև Ստրասբուրգի միջադեպը: Նա տարբեր երկրներում 27 անգամ դատապարտված է եղել, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում մի քանի անգամ բանտում է հայտնվել և հատուկ ծառայությունների մոտ գրանցված է եղել որպես պոտենցիալ վտանգավոր սուբյեկտ: