Տիգրան Բարսեղյանը՝ հաղթական գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սլովակիայի առաջնության 15-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի գոլի շնորհիվ 1:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ռուժոմբերոկի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող դաշտ է դուրս եկել հյուրերի մեկնարկային կազմում, իսկ 31-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփել է հանդիպման միակ գոլը: 33-ամյա հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին:
Ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանն անցկացրել է 13 խաղ, դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Յայա Տուրեի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդ տեղում է և 10 միավոր զիջում է առաջատարին:
Դավիթ Եղիազարյան

