Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
Հայաստանի թիմը երկու մեդալով կվերադառնա Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունոից, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վաղարշակ Քեյանը (55 կգ) և Դավիթ Սիմոնյանը (90 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր: Հայ բռնցքամարտիկները պարտություն են կրել կիսաեզրափակիչում ու գրավել երրորդ տեղը:
Հայաստանի Մ-23 հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 9 բռնցքամարտիկով:

