Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
Հասարակություն
22.11.2026 | 22:27
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաներն աշխատում են առանց դադարների։
Փրկարարական խմբերը արգելափակումից դուրս են բերում մեքենաները, պարեկային կարգախմբերը ապահովում են այդ հատվածով երթևեկող մեքենաների անվտանգությունը և սահմանափակումներ կիրառում` նախապես արդեն կանխելով վթարները։
Արագ արձագանքման խումբը տեղում տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում, իսկ Ճանապարհային դեպարտամենտի՝ Սյունիքի մարզի պատասխանատուն համակարգում է ճանապարհների մաքրման և դրա համար պատասխանատու անձանց հետ նաև այլ` արագ լուծում պահանջող աշխատանքները։
«Վարորդներին խնդրում ենք այդ հատվածում ցուցաբերել զգոնություն՝ պատահարները ամբողջությամբ բացառելու նպատակով»,-հայտնում են դեպարտամենտից։
Տեսանյութը՝ այստեղ։

