Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
Քաղաքականություն
20.11.2026 | 16:34
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը՝ նստավայրը Մոսկվա։
ՀՀ նախագահի հրամանագրերը՝ ստորև․
«ՀՀ նախագահի հրամանագիրը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Սամվել ՄԿՐՏՉՅԱՆԻՆ նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել 2024 թվականի օգոստոսի 14-ին։
Սամվել Մկրտչյանի կենսագրությունը՝ այստեղ։

