Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը չի աջակցի Սահմանադրության փոփոխությանը՝ պնդելով, որ այն Ադրբեջանի պահանջով է առաջարկվում։ Նա նաև նշեց, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների և վստահ է՝ դրանց դեպքում ավելի կամրապնդի դիրքերը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր խմբակցություններին Սահմանադրության փոփոխության գործընթացին աջակցելու առաջարկին՝ Աբրահամյանն ասաց, որ խմբակցությունում քննարկումներ եղել են, և դիրքորոշումը հստակ է։

«Հայաստանում Սահմանադրություն Ադրբեջանի պահանջով, Ալիևի պահանջով չպետք է փոխվի։ Ինչ վերաբերում է ժողովրդին հարցնելուն՝ ժողովրդին հարցրել են հունիսի 7-ին, ժողովուրդը իր պատասխանը տվել է»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը պնդեց, որ չնայած ընտրախախտումներին, բռնաճնշումներին և ընտրովի արդարադատությանը, իշխանությունը չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Նա հայտարարեց, որ ընդդիմությունը նախորդ ընտրությունների համեմատ 80 տոկոսով ավելացրել է ձայները, և ընտրողներն իրենց մանդատ են տվել՝ դեմ լինելու Սահմանադրության փոփոխությանը։

Հարցին, թե արդյոք ընդդիմությունը չի կորցնում Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը՝ չմտնելով Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումների մեջ, Աբրահամյանը պատասխանեց, որ անկախ ամեն ինչից վարչապետը հեռանալու է։

«Մենք ճանապարհային քարտեզը տվել էինք և հետևողական ենք մեր կողմից նախանշված ճանապարհային քարտեզին՝ թե՛ ինստիտուցիոնալ պայքարում, թե՛ նաև ասել ենք, որ լինելու է փողոցային պայքար՝ մեկ անգամ և հաղթական»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Աբրահամյանը կասկածի տակ դրեց նաև Նիկոլ Փաշինյանի խոստումների արժանահավատությունը՝ հիշեցնելով, որ վարչապետը խաղաղություն էր խոստանում նաև 2018 թվականին, սակայն, իր գնահատմամբ, երկիրը երեք պատերազմի միջով է անցել, իսկ բարեկեցության խոստումների փոխարեն մարզերում աղքատությունն աճել է։

«Նիկոլ Փաշինյանը այնքան բան է հայ ժողովրդին խոսք տվել։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խոսք էր տալիս խաղաղություն նաև 2018 թվականին, բայց նա բերեց երեք պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ժողովրդին բարեկեցություն, բայց այսօրվա դրությամբ ունենք մարզերում ահագնացող աղքատություն»,- պնդեց Աբրահամյանը:

Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան