Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP

Լուրեր

20.11.2026 | 13:40
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում
20.11.2026 | 13:32
Վարչապետը հայ ժողովրդին երբեք չի խաբել, սուտ է ասում Աբրահամյանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:24
Հաքերները գողացել են Visa-ի, Mastercard-ի և Chase բանկի հաճախորդների տվյալները․ NYP
20.11.2026 | 13:15
Սամվել Կարապետյանի հետ այսպես խոսել չի´ կարելի, մենք չենք վախենում. Աբրահամյանը` Փաշինյանի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:07
Աբխազիայի հայերին ՌԴ քաղաքացիություն են խոստացել՝ ՀՀ-ում կոնկրետ ուժի քվեարկելու դիմաց․ ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 13:01
Լիանա Գասպարյանը ձայանգրություն միացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 12:58
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը
20.11.2026 | 12:50
ՀՀ-ի եվրոպական ինտեգրումն ու տնտեսական համագործակցությունը քննարկվել են Մհեր Գրիգորյանի և Չեխիայի դեսպանի հանդիպմանը
20.11.2026 | 12:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ՌԴ Սմոլենսկի մարզի պայթուցիկ նյութերի բաղադրիչների արտադրության գործարանի վրա
20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաքերները գողացել են JPMorgan Chase-ի, Mastercard-ի և Visa-ի հազարավոր հաճախորդների գաղտնի տվյալները։ Սա մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսական ծառայությունների ոլորտում տեղի ունեցած երկրորդ խոշոր խափանումն է, գրում է New York Post-ը։

«nOn» հաքերային խմբավորումը հրապարակել է JPMorgan Chase-ի 16 հազար ամենահարուստ հաճախորդների էլեկտրոնային փոստի հասցեներն ու հեռախոսահամարները։ Այս մասին ԱՄՆ-ի խոշորագույն բանկը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությամբ։ Դրա համաձայն՝ հաքերները թիրախավորել են երրորդ կողմի մատակարարներին, որոնք ծառայություններ են մատուցում JPMorgan Chase-ին։

Երրորդ կողմի մատակարարները բազմիցս դարձել են հաքերների թիրախ։ Նման դեպք գրանցվել էր նաև այս շաբաթվա սկզբին, երբ 180 խոշոր կայքերում վնասաբեր ծրագրային կոդ էր տեղադրվել։

Գողացված տվյալները, ըստ երևույթին, վերաբերում են բանկի Reserve ծրագրին՝ Visa-ի բացառիկ վարկային քարտին, որը հասանելի է միայն հրավերի դեպքում։ Այն սովորաբար նախատեսված է այն հաճախորդների համար, որոնց ակտիվները բանկի կառավարման ներքո գերազանցում են 10 միլիոն դոլարը։ JPMorgan Chase-ը չի հայտնել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել կիբերհարձակումը, ինչպես նաև չի նշել թիրախավորված երրորդ կողմի ընկերությունների անունները։

«Անհրաժեշտության դեպքում՝ մենք անմիջականորեն կապ կհաստատենք տուժած հաճախորդների հետ և նրանց աջակցություն կառաջարկենք, այդ թվում՝ վարկային պատմության մոնիթորինգի անվճար ծառայություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Visa-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման թիրախ է դարձել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործող երրորդ կողմի ծառայություններ մատուցող ընկերությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Visa-ի ներկայացուցիչը նաև հավելել է, որ ընկերության համակարգերից որևէ մեկը չի ներգրավվել կամ տուժել հարձակումից, և վճարային տվյալներ, այդ թվում՝ քարտերի համարներ, չեն գողացվել։

Mastercard-ի ներկայացուցիչը, իր հերթին, հայտնել է, որ հաքերները բացահայտել են «քարտապանների սահմանափակ շրջանակի՝ որոշակի արտոնությունների ծրագրում ընդգրկված օգտատերերի մասին սահմանափակ քանակությամբ տեղեկություններ»։ Նա նշել է, որ տվյալների արտահոսքը կասեցվել է, և դա որևէ ազդեցություն չի ունեցել Mastercard-ի վճարային ցանցի աշխատանքի կամ հաճախորդների՝ իրենց քարտերից օգտվելու հնարավորության վրա։

SOCRadar կիբերանվտանգության ընկերության տվյալներով՝ «nOn» հաքերային խմբավորումը ստանձնել է բոլոր երեք հարձակումների պատասխանատվությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի