Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.11.2026 | 10:34
Երեխաների նկատմամբ բռնությունը, բուլինգը և կրթության հասանելիությունը շարունակում են խնդիր մնալ․ ՄԻՊ
20.11.2026 | 10:25
ՌԴ-ն զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում երեք կամուրջ է վնասվել, զոհեր կան
Բոլորը

Ընտրական օրենսդրության մեջ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից անհրաժեշտ է սահմանել հստակ չափանիշներ, որոնք թույլ կտան հասկանալ, թե արձանագրված խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա։ Այս մասին ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ ասաց փաստաբան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Գենյա Պետրոսյանը։

Անդրադառնալով ընտրակաշառքի և այլ միջամտությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումներին՝ Պետրոսյանը վկայակոչել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը, որի շրջանակում իրավապահ մարմինների կողմից ԿԸՀ ներկայացված հայտարարություններում և ձայնագրություններում արձանագրում է արվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և/կամ նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ու նրանց ուղղորդմամբ ընտրակաշառքի բաժանման և գույքային շահագրգռվածության ձևավորմանն ուղղված բազմաթիվ գործողությունների մասին։

Իրավապաշտպանի խոսքով՝ ԿԸՀ-ն մերժել է դիմումը այն հիմքով, որ պնդումները հիմնված են եղել ենթադրությունների և իրավապահ մարմինների հաղորդումների վկայակոչման վրա։

Գենյա Պետրոսյանի գնահատմամբ՝ այստեղ առկա է լուրջ օրենսդրական և իրավակիրառ խնդիր, քանի որ ընտրությունների ընթացքում հարուցված քրեական վարույթները, որպես կանոն, չեն ավարտվում մինչև արդյունքների ամփոփումը։

«Մենք գտնում ենք, որ, իհարկե, ԿԸՀ-ն իրավասու չէ որոշել անձի՝ քրեական հանցագործության կատարման մեջ մեղավորության հարցը, սակայն դրանից չի հետևում, որ վարույթի շրջանակներում արձանագրված կամ իրավապահ մարմնի կողմից հրապարակված փաստերը չեն կարող գնահատվել համապատասխան վարչական վարույթի շրջանակում։ Հետևաբար, ԿԸՀ-ն կարող է հստակ տարանջատել մեղավորության հարցը իրավասությանը վերաբերող հարցերի գնահատումից և յուրաքանչյուր ներկայացված նյութի առնչությամբ պարզել, թե արդյոք դրանից բխում են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող էին ունենալ իրավական նշանակություն ընտրական գործընթացի վրա ազդեցության տեսանկյունից»,- ընդգծեց Պետրոսյանը։

Խոսելով ընտրությունների արդյունքների ամփոփման որոշման մասին՝ Պետրոսյանը նշեց, որ երկու տեղամասում (որտեղ քվեարկության ավարտից հետո մի քանի ժամ զինծառայողներին թույլատրվել էր քվեարկել) և թիվ 12 ԸԸՀ-ի կողմից անվավեր ճանաչված ևս մեկ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելով՝ ԿԸՀ-ն մասնակիցների թիվը ներառել է անճշտությունների գումարային չափի մեջ, չի նշանակել վերաքվեարկություն և ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրել է, որ դա չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Պետրոսյանը նկատեց, որ իրենց դիտորդական առաքելությունը համաձայն է, որ այդ եզրակացությունը մաթեմատիկորեն և Ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ ճիշտ է արվել, սակայն հիմնական խնդիրը հանձնաժողովի կողմից պատճառաբանության բացակայությունն է։ Նրա խոսքով՝ դա առաջացրել է տարընկալումներ և բացասաբար է ազդել ընտրական ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ ԿԸՀ նախագահի հետագա անհատական մեկնաբանությունները չեն կարող փոխարինել կոլեգիալ մարմնի որոշման մեջ հստակ պատճառաբանության պահանջին։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան