Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով

Լուրեր

20.11.2026 | 12:29
Հայ մարմնամարզիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
20.11.2026 | 12:21
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունն ավարտված է շուրջ 60 տոկոսով
20.11.2026 | 12:10
Լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին // Վրաստանում սգո օր է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 12:00
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:59
Լեհաստանում օդային տագնապ է հայտարարվել՝ Ուկրաինային ՌԴ զանգվածային հարվածների ֆոնին
20.11.2026 | 11:50
Չափանիշներ են պետք, որ հասկանալի լինի՝ խախտումները ինչպես են ազդում քվեարկության արդյունքների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 11:38
Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել Թբիլիսիում շենքի փլուզումից հետո
20.11.2026 | 11:36
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
20.11.2026 | 11:33
ԱԽ քարտուղարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
20.11.2026 | 11:28
Եվրոպացի առաջնորդները մերժել են Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի «Յալթա 2»-ը Ուկրաինայի վերաբերյալ
20.11.2026 | 11:20
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 20-ի դրությամբ
20.11.2026 | 11:08
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին
20.11.2026 | 10:58
Թրամփը համաձայն է Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ չկայացնել՝ առանց Կիևի անմիջական մասնակցության
20.11.2026 | 10:50
Հայ ծանրոդների մրցելույթների ծամանակացույցը Դոհայի վարկանիշային մրցաշարում
20.11.2026 | 10:43
ՀՀ դեսպանը մասնակցել է Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կայացած միջոցառմանը․ շփումներ է ունեցել ԱՄՆ պաշտոնյաների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքների ընդհանուր առաջընթացը կազմում է շուրջ 60 տոկոս։ 

Թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսն արդեն իրականացվել է։ Ներկայում շարունակվում են կամուրջների, հենապատերի կառուցման, ինչպես նաև թունելների ներքին երեսպատման և հարդարման աշխատանքները։ Շինարարությունում ներգրավված է միջինում շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տեխնիկա։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդագրությունը՝ ստորև․

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։

Այս ճանապարհն ունի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն։ Դրա կառուցմամբ էապես կմեծանան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները, երթևեկության արագությունն ու հարմարավետությունը, ինչն իր հերթին շղթայական դրական ազդեցություն կունենա տնտեսության մյուս ճյուղերի վրա։

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցումը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որն իր մեջ ներառում է ճանապարհային գրեթե բոլոր ենթակառուցվածքները միաժամանակ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, տրանսպորտային հանգույցներ և արհեստական այլ կառուցվածքներ։ Մեծ ծավալ են կազմում նաև հաղորդուղիների տեղափոխման և կառուցման աշխատանքները։

Շինարարական աշխատանքների ընդհանուր ֆիզիկական առաջընթացն այս պահին շուրջ 60 տոկոս է։ Տեխնիկական տեսանկյունից ամենաբարդ աշխատանքներն արդեն իսկ ունեն ավարտվածության բարձր ցուցանիշ։ Օրինակ՝ թունելների հորատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ բարդ ռելիեֆային պայմաններում արդեն իսկ իրականացվել է հողային աշխատանքների ավելի քան 90 տոկոսը։

Այս փուլում առավել ակտիվ տեմպով շարունակվում են արհեստական կառուցվածքների՝ կամուրջների, հենապատերի և թունելների ներքին երեսպատման ու հարդարման աշխատանքները։

Շինարարական աշխատանքներում միջինում ներգրավված է շուրջ 645 աշխատակից և 228 միավոր տարբեր նշանակության շինարարական տեխնիկա։