Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին անգամ դուբլի հեղինակ է դարձել իսպանական «Տեներիֆեի» կազմում:
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում «Տեներիֆեն» մրցակցի խաղադաշտում 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Բադախոսի» նկատմամբ:
Հրանտ-Լեոն Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 6-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը: 38-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը նաև խփել է հյուրերի երրորդ գոլը: 23-ամյա Ռանոսը փոխարինվել է 66-րդ րոպեին:
Իսպանիայի գավաթում «Տեներիֆեի» հաջորդ մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Հրանտ-Լեոն Ռանոսն իսպանական ակումբի կազմում անցկացրել է երեք հանդիպում ու դարձել երեք գոլի հեղինակ:
Դավիթ Եղիազարյան

