ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի և կալանքի կիրառման խնդիրները

Լուրեր

18.11.2026 | 15:00
Թրամփը, Պուտինն ու Սին չեն կարողանա բաժանել աշխարհը․ Ռիչարդ Ֆոնտեյնը՝ եռակողմ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 14:52
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի և կալանքի կիրառման խնդիրները
18.11.2026 | 14:49
Վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման նոր շեմերը կարող են ճնշման գործիք դառնալ ԶԼՄ-ների դեմ․ լրագրողական կազմակերպությունները պահանջում են հետ կանչել նախագիծը
18.11.2026 | 14:44
Ճապոնիան պատրաստ է աջակցել Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին․ դեսպան
18.11.2026 | 14:34
Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին
18.11.2026 | 14:23
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության վերաբերյալ Լավրովի մեղադրանքները
18.11.2026 | 14:15
Հայաստանի Գավաթում հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը
18.11.2026 | 14:05
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման նախագիծը
18.11.2026 | 13:56
2025-ին նման դրվագ չեմ հիշում. Պապոյանը` ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին Գրիգորյանի պնդման վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:47
Սահմանադրական հիմնական բովանդակությունը հենց հռչակագիրն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:38
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ տուժածներ կան
18.11.2026 | 13:31
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովին
18.11.2026 | 13:30
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 13:22
Խուդաթյանն Իրանի փոխնախագահի և նախարարների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր
18.11.2026 | 13:14
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքիով է ավարտել պայքարը Եվրոյի որակավորման փուլում
Բոլորը

Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկային, ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտում առկա մարտահրավերներին։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովմանը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, պահման պայմաններին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերներին, կալանքի կիրառման պրակտիկային, Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքներին առնչվող հարցերին։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։