Խուդաթյանն Իրանի փոխնախագահի և նախարարների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր
Տնտեսություն
18.11.2026 | 13:22
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի, էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի և նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդիի հետ։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցեր։ Կողմերն ընդգծել են նախորդ շաբաթ Երևանում անցկացված միջկառավարական նիստի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման կարևորությունը։
ՏԿԵՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։
Այցի շրջանակում նախարարը երեկ հանդիպել է ԻԻՀ նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդի հետ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Գրիգոր Հակոբյանը:
Նախարարը բարձր է գնահատել Իրանի հետ երկարամյա համագործակցությունը, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում։ Այնուհետև Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին և Նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդին։ Կողմերն ընդգծել են նախորդ շաբաթ Երևանում կայացած ՀՀ-ԻԻՀ միջկառավարական նիստի հաջող ընթացքը, ինչպես նաև դրա շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրագործման կարևորությունը։
ԻԻՀ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին առնչվող հարցեր»։

