Ֆրանսիայի ԱԳ նախարարը հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության վերաբերյալ Լավրովի մեղադրանքները

Լուրեր

18.11.2026 | 14:34
Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին
18.11.2026 | 14:23
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության վերաբերյալ Լավրովի մեղադրանքները
18.11.2026 | 14:15
Հայաստանի Գավաթում հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը
18.11.2026 | 14:05
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման նախագիծը
18.11.2026 | 13:56
2025-ին նման դրվագ չեմ հիշում. Պապոյանը` ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին Գրիգորյանի պնդման վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:47
Սահմանադրական հիմնական բովանդակությունը հենց հռչակագիրն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:38
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում տասնյակ տուժածներ կան
18.11.2026 | 13:31
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովին
18.11.2026 | 13:30
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 13:22
Խուդաթյանն Իրանի փոխնախագահի և նախարարների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր
18.11.2026 | 13:14
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտական ոչ-ոքիով է ավարտել պայքարը Եվրոյի որակավորման փուլում
18.11.2026 | 13:09
Նարեկ Կարապետյանը մինչև պատգամավոր դառնալը նվազագույն աշխատավարձ էր ստանում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 13:00
Ինչու Ալեն Սիմոնյանը չի մասնակցել ՔՊ վարչության հերթական նիստին
18.11.2026 | 12:58
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազաներին
18.11.2026 | 12:50
Փաշինյանը ուղերձով դիմելու է ժողովրդին․ ուղերձում կհայտարարի Սահմանադրության նախագծի հրապարակման մասին
Բոլորը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հերքել է Ուկրաինայի պատերազմին Փարիզի անմիջական մասնակցության մասին մեղադրանքները՝ պատասխանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, գրում է Euronews-ը։

Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան մասնակցում է ոչ թե ռազմական գործողություններին, այլ «նախապատրաստական և սպասարկման աշխատանքներին, որոնք իրականացվում են առաջնագծից հեռու, խիստ սահմանափակ ծավալներով և մարտական գործողություններին առանց որևէ մասնակցության»։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական «C à Vous» թոք-շոուին տված հարցազրույցում։

Նախարարը հավելել է, որ նախապատրաստական աշխատանքների մեծ մասն իրականացվել է Լեհաստանում։

«Մենք աջակցում ենք ուկրաինական բանակին և ուկրաինական դիմադրությանը։ Սա նվազագույնն է, ինչ կարող ենք անել՝ հաշվի առնելով, որ խոսքը մի ժողովրդի մասին է, որը Եվրոպայի շեմին պայքարում է իր անկախության և ժողովրդավարության համար»,- հայտարարել է նա։

Բարրոն նաև «ռուսական քարոզչությունը վերարտադրելու» մեջ է մեղադրել ծայրահեղ ձախ «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնին այն բանից հետո, երբ նախագահի թեկնածուն X սոցիալական ցանցում հրապարակել է հետևյալ գրառումը․ «Տագնապ։ Ոչ մի դեպքում չպետք է դառնանք Ուկրաինայում հակամարտության կողմ»։

Բարրոյի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Լավրովը լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայում «օտարերկրյա զինվորականներ» են գտնվում «արդեն ավելի քան վեց ամիս, և ոչ միայն ֆրանսիացիներ»։ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանն «առկա ուղիներով» իր մտահոգությունները փոխանցել է՝ տեղեկացնելով համապատասխան երկրներին, որ դա նշանակում է «պատերազմին անմիջական մասնակցություն, այդ թվում՝ թիրախավորման հարցում աջակցություն, արբանյակային տվյալների տրամադրում և աջակցության այլ ձևեր»։

Նրա հայտարարությունները հնչել են ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակումների ֆոնին։ Դրանք հիմնված էին աղբյուրի տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ զինծառայողները մի քանի ամսով ուղարկվել են Ուկրաինա՝ գաղտնի ուսումնական առաքելության շրջանակում՝ անձնակազմի պատրաստելու և ռազմական տեխնիկայի սպասարկման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Աղբյուրը հայտնել էր, որ ֆրանսիացի զինծառայողների փոքրաթիվ ստորաբաժանման առաքելությունը բացառում է մարտական գործողություններին որևէ մասնակցություն։ Նա անանունության պայմանով AFP գործակալությանն ասել էր «Ֆրանսիայում, Լեհաստանում կամ երբեմն Ուկրաինայում Կիևին աջակցություն ցուցաբերող ֆրանսիացի հրահանգիչների ռոտացիայի» մասին։

«Սակայն սա ռազմական գործողություն չէ։ Բացարձակապես մտադրություն չկա մասնակցելու ուժային գործողություններին»,- ասել էր աղբյուրը։

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության փոխնախարար Ալիս Ռուֆոն խորհրդարանում հայտնել էր, որ Ուկրաինայում գտնվում է ֆրանսիացի զինծառայողների «խիստ սահմանափակ» ստորաբաժանում, որը զբաղվում է անձնակազմի ուսուցմամբ և տեխնիկայի սպասարկմամբ։ Նա հավելել է, որ «պատերազմելու մտադրություն չկա», Լավրովի հայտարարություններն «անհեթեթություն» որակելով։

Նոյեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել ևս երկու տարով երկարաձգել Ուկրաինային աջակցելու Եվրամիության ռազմական առաքելության (EUMAM Ukraine) մանդատը՝ այդ ժամանակահատվածի համար հատկացնելով շուրջ 300 միլիոն եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի