Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում

Լուրեր

18.11.2026 | 12:09
Աշխարհի առաջին ռակետը հաղթանակով է մեկնարկել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
Բոլորը

Հայաստանում նոյեմբերի 1-30-ը փորձնական ծրագրերի շրջանակում իրականացվում է մի շարք ապրանքատեսակների նույնականացման միջոցներով դրոշմավորում։ Դրանց թվում են սննդամթերքի որոշ տեսակներ, կոշկեղենը, ավտոպահեստամասերը, անվադողերը, բժշկական արտադրատեսակները, խաղալիքները և այլ ապրանքներ։ ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ կայացած քննարկմանը անդրադարձ է կատարվել ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին։ ՊԵԿ-ից հայտնում են, որ տնտեսվարողների մասնակցությունը կամավոր է, իսկ փորձնական ծրագրերի արդյունքները դրանց ավարտից հետո 10-օրյա ժամկետում կներկայացվեն կառավարություն։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որի առանցքում որոշ ապրանքային խմբերի համար իրականացվող նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերի վերաբերյալ քննարկումն էր։ Նիստին մասնակցել են Հասարակական խորհրդի անդամները և ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև «Ի-Մարկ» ՍՊԸ-ի տնօրենը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից 2026 թ․ հոկտեմբերի 29-ին ընդունված մի շարք որոշումներով հաստատված Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերը։ Փորձնական ծրագրերի նպատակն է գնահատել ապրանքների նույնականացման միջոցներով մեխանիզմների կիրառելիությունը, փորձարկել տեղեկատվական համակարգի աշխատանքը և կատարելագործել ապրանքների հետագծելության և վերահսկողության գործընթացները։ Անդրադարձ է կատարվել ընդունված որոշումներով սահմանված փորձնական ծրագրերի շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորվող հիմնական ապրանքախմբերին, որոնք են․

-սննդամթերքը և հրուշակեղենը՝ որոշ սառեցված ապրանքները, կիսապատրաստուկները, թխվածքաբլիթները և ալյուրից պատրաստված այլ արտադրատեսակները,

-բնական մորթուց արտադրատեսակները՝ բնական մորթուց հագուստը, հագուստի պարագաները և այլ արտադրատեսակները,
պիրոտեխնիկական արտադրանքը և հրդեհային անվտանգության սարքավորումները, ինչպես նաև խաղալիքներն ու որոշ հեծանիվները,

-բժշկական արտադրատեսակները՝ որոշ դեղագործական նյութերը, հակաբիոտիկները, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցները, բժշկական ձեռնոցները, վիրակապական նյութերը, հագուստը, ապակե սրվակները, լաբորատոր սպասքը, հաշմանդամային սայլակները, ակնոցներն ու ոսպնյակները, բժշկական, վիրաբուժական և ռենտգենյան ապարատները, բժշկական կահույքը և այլ արտադրատեսակները,

-կոշկեղենը, լուսանկարչական ապարատները և տան որոշ պարագաները, ներառյալ՝ սփռոցները, անձեռոցիկները և որոշ փոշեցիրները,

-ավտոպահեստամասերը և անվադողերը, ներառյալ՝ ապակիները, ֆիլտրերը, արգելակային համակարգերի մասերը և այլ արտադրատեսակները։

Կարևորելով պետություն-հասարակություն արդյունավետ երկխոսությունը՝ քննարկման շրջանակում վեր են հանվել փորձնական ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները և հարցերը։ Ակտիվ քննարկում է ծավալվել նաև բարձրացված խնդիրների հաղթահարման ուղիների և լուծումների շուրջ։ Խորհրդի անդամները հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

Միաժամանակ, կարևորվել է տնտեսվարողների մասնակցությունը փորձնական ծրագրերին, որն իրականացվում է կամավոր հիմունքներով, ինչպես նաև նրանց գործունեության, մասնավորապես, փորձնական ծրագրերի շրջանակում ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման ընթացքում, առաջացած խնդիրների հավաքագրումը և Կոմիտեին ներկայացումը։

Անդրադարձ է կատարվել փորձնական ծրագրերի իրականացման ժամկետին, որը նշված ապրանքախմբերի համար՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ է։

Ընդգծվել է նաև Կոմիտեի կողմից փորձնական ծրագրերի ավարտից հետո ծրագրերի գնահատման արդյունքների ամփոփումն ու 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացումը՝ հետագա որոշումների կայացման նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է նշված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին՝ միանալ փորձնական ծրագրերին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների դուրս բերումը փորձնական ծրագրերի իրականացման ժամանակահատվածում։