Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
Քաղաքականություն
18.11.2026 | 11:31
Ուկրաինան նոյեմբերի լույս 18-ի գիշերը հարձակվել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի վրա։ Սևերսկի շրջանում տուժել է չորս մարդ, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը, գրում է Current time-ը։
Հաղորդագրության համաձայն՝ «անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով» երկու ձեռնարկությունում հրդեհներ են բռնկվել։ ԱԹՍ-ների բեկորներ են հայտնաբերվել ևս ինը հասցեներում՝ մասնավոր տների բակերում և փողոցներում։ Մի քանի շենքերի պատուհաններ կոտրվել են, մեկ տան տանիքը վնասվել է։
Astra-ն, ինչպես նաև ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները հայտնել են Իլսկի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին։ Երկու ձեռնարկություններն էլ գտնվում են Սևերսկի շրջանում։
Բացի այդ, ըստ Exilenova+ ալիքի, «ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի աշխատանքի հետևանքով անօդաչու թռչող սարքերից մեկը շեղվել է ուղղությունից և բախվել Էնեմե բնակավայրի բազմահարկ շենքին»։ Ադիգեայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հարձակման հետևանքները։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ծովի վրա որսացել կամ խոցել են ուկրաինական 184 անօդաչու թռչող սարք։

