Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ ու հաղթել 7:0 հաշվով:
Արգենտինայի Կորդոբա քաղաքում կայացած խաղում երկուական գոլ են խփել իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը, «Ֆիորենտինայի» վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոն ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը:
Սա Արգենտինայի հավաքականի առաջին հաղթանակն էր Լիոնել Մեսիի՝ ազգային թիմից հեռանալուց հետո: Նախորդ խաղում արգենտինացիները 1:2 հաշվով պարտվել էին Ուրուգվայի հավաքականին:
Ընկերական հանդիպում
Արգենտինա – Կոստա Ռիկա՝ 7:0
Նիկո Պաս, 8, 38, Խուլիան Ալվարես, 35, 43, Ֆրանկո Մաստանտուոնո, 48, 88, Ալեքսիս Մաքալիստեր, 78
Դավիթ Եղիազարյան

