«Ռուսները սովոր չեն հարաբերությունների նոր մոդելին»․ քաղաքագետները՝ Պուտինի լռության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված Վլադիմիր Պուտինի շնորհավորանքի բացակայությունը քաղաքագետների համոզմամբ խոսում է հայ-ռուսական հարաբերություններում ակնհայտ խնդիրների մասին։

«Ժեստ է, տրամադրությունն է ցույց տալիս, նորից ասելով, որ բոլոր հարցերը պետք է լուծեք մեզ հետ համաձայնեցնելով, ցանկացած հարց»,- ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

Նա նկատում է, որ ռուսները հենց սկզբից էլ ոգևորված չէին Հայաստանում հեղափոխության հաղթանակով։ Հանձին Նիկոլ Փաշինյանի, նրանք ունեն մի գործընկեր, որի խոսքն ինքնուրույն է․ «Մինչև հիմա Ռուսաստանը սովոր էր, որ Հայաստանի որոշումները պիտի իրենք ընդունեն, էդ է իրենց վարքը, դուք խնդրեք, դուք ասեք, ամեն ինչ կանենք, բայց մենք ենք որոշելու»։

Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանն ընկալել է իբրև ֆորպոստ և հիմա այնտեղ, ըստ Մանվել Սարգսյանի, իսկապես վախեցած են, որ մեր պետությունը կարող է որոշումներ ընդունել, որոնք կվախեցնեն ռուսներին:

«Սա աննախադեպ վիճակ է Ռուսաստանի համար, էս պրոբլեմը երբեք իրանք չեն ունեցել, իրենց քաղաքականության մեջ չի եղել նման բաներ, սա նոր վիճակ է, և իրենք ուղղակի մոտեցումներ չունեն»,- կարծում է քաղաքագետը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունն, ըստ նրա, Ռուսաստանը պահում էր հենց ինքնուրույն քաղաքականության բացակայության համար, որոնց կոռումպացվածությունը խրախուսում էր, որպեսզի հեշտ կառավարեր։ Հիմա նրանց վախեցնում է, որ նոր իշխանությունն իրենց հետ խոսում է հավասարը հավասարի նման․ «Հիմա ուրիշ պետություններ հարևան նույնպես նման ձևով կցանկանան խոսել»։

Ի դեպ, պարոն Սարգսյանը կարծում է, որ Փաշինյանին չշնորհավորելու պատճառներից մեկն էլ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է։ Մեկ այլ քաղաքագետ՝ Արմեն Բաղդասարյանն ամենևին այդ կարծիքին չէ։

«Չէի էդքան կարևորի Քոչարյանի դերը ամեն դեպքում, որովհետև Ռուսաստանը հզոր պետություն է, լուրջ պետություն է պետական հսկայական ավանդույթներով, և այդ միջպետական հարաբերություններն էդպիսի երկրները միջպետական հարաբերություններով չեն առաջնորդվում»,- ասում է Արմեն Բաղդասարյանը։

Նա Պուտինի չշնորհավորելը բացատրում է նրանով, որ Ռուսաստանը դեռևս չի ընկալում Նիկոլ Փաշինյանի առաջարկած դաշնակցային նոր հարաբերությունների մոդելը, որտեղ ոչ մեկը մյուսից կախում չունի․ «Ռուսաստանի հետ դաշնակից են միայն այն երկրները, որոնք, կոպիտ ասած, ուրիշ փախչելու տեղ չունեն, որոնք հազար ու մի թելերով կապված են Ռուսաստանի հետ և կախված են Ռուսաստանից»։

Ռուսներն, ըստ Արմեն Բաղդասարյանի, հավատ չունեն այս մոդելի հանդեպ, նրանց և ԵՏՄ մյուս երկրներին նաև վախեցնում է փաստը, որ Նիկոլ Փաշինյանը համաժողովրդական առաջնորդ է, որն իր երկրում հեղափոխություն է արել։

«ԵՏՄ անդամ երկրները նաև մտավախություն ունեն, որ նման կարգի հեղափոխություններ կարող են լինել նաև իրենց երկրներում, և այս օրինակը կարող է վարակիչ լինել»,- ենթադրում է քաղաքագետը։

Պարոն Բաղդասարյանը մտավախություն ունի, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող են սրվել և ի վերջո տարածվել արցախյան խնդրի լուծման վրա։ Քաղաքագետը վստահ չէ, որ ղարաբաղյան ճակատում բախման սադրանքը կարող է լինել վերահսկելի:

«Իրավիճակն էնպիսին է, որ ցանկացած անգամ փոքրիկ դիվերսիոն գործողություն կարող է վերածվել լայնամասշտաբ բախման։ Չեմ կարծում, որ ռուսներն էդպիսի կրակի հետ կխաղան կամ վառոդի տակառի կողքին կփորձեն էդպիսի սադրանքների դիմել։ Հուսով եմ, նրանք նման բան չեն անի»,- ասում է Արմեն Բաղդասարյանը։

Ըստ քաղաքագետի, ռուսները պիտի հաշտվեն Նոր Հայաստանի հետ։ Նորմալ հարաբերությունները քաղաքագետի կարծիքով պետք է լինեն ոչ թե ստիպված, այլ՝ երկրների սեփական կամքով․ «Այ հենց դա է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել»։

Ի դեպ, Հայաստանի ընտրություններին անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որն առանց շնորհավորելու ասել է, որ Հայաստանի նոր խորհրդարանի հետ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության։

Մհեր Արշակյան