Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով

Լուրեր

16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:51
Բաքուն ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է․ Հաջիևը հայտարարել է՝ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել դաշինքի հետ գործընկերությունը՝ հանուն խաղաղ Հարավային Կովկասի
16.11.2026 | 19:33
Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որի անձնակազմում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 19:20
Հայր ու որդի նույն հայտարարագիրն են ներկայացրել
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցը՝ հարակից երկու նրբանցքներով, առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի անունով։ Factor.am-ը տեղեկանում է, որ համապատասխան նախագիծն ավագանու որոշմանն են ներկայացրել ՔՊ խմբակցության անդամներ Հայկ Միրզոյանն ու Հեղինե Ոսկանյանը։

Նախագծի համաձայն՝ փողոցը կկոչվի «Վլադիլեն Բալյան փողոց», իսկ նրբանցքները՝ «Վլադիլեն Բալյան փողոց, 1-ին նրբանցք» և «Վլադիլեն Բալյան փողոց, 2-րդ նրբանցք»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ անվանափոխության նպատակը Վլադիլեն Բալյանի հիշատակի հավերժացումն է և հայ ազգային երաժշտարվեստի ու Հայաստանի մշակութային կյանքի զարգացման գործում նրա ունեցած ավանդի արժևորումը։

Վլադիլեն Բալյանը ծնվել է Երևանում՝ 1924 թվականի ապրիլի 25-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժինները։ Տարբեր տարիների ղեկավարել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումները, Երևանի պարարվեստի ուսումնարանը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

1966 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Իսկ 1965 թվականին Բալյանը կազմակերպել է Երևանում Բենջամին Բրիտտենի փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։

Նա արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման և «Մովսես Խորենացի» մեդալի։ 2020 թվականին Երևանի ավագանու որոշմամբ նրան շնորհվել է նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։

Նախագծի հեղինակները նշում են, որ փողոցն անվանափոխելու առաջարկի հիմքում նաև այն հանգամանքն է, որ Յուլիոս Ֆուչիկի կենսագրության մեջ չի արձանագրվում Երևանի, Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ անմիջական պատմական կապ։ Հիմնավորման մեջ հիշատակվում է նաև, որ նրա անունը կրող փողոցներ են անվանափոխվել Չեխիայի և Սլովակիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Պրահայում և Բրատիսլավայում։

Որոշման նախագծի հեղինակների համոզմամբ՝ Վլադիլեն Բալյանի անունով փողոց անվանակոչելը կարևոր քայլ կլինի հայ ազգային մշակույթի նկատմամբ հարգանքի և Երևանի հետ անմիջականորեն կապված գործչի վաստակի հավերժացման տեսանկյունից։

Հարցն ընդգրկված է ավագանու նոյեմբերի 17-ի օրակարգի՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։ Անվանափոխությունը տեղի կունենա, եթե ավագանին կողմ քվեարկի նախագծին։

Արփի Հակոբյան