ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
16.11.2026 | 21:00Սպասվում է, որ առաջիկա օրերին կհրապարակվի Սահմանադրության նոր նախագիծը, որը մշակել է Արդարադատության նախարարությունը։ Իշխանությունը հայտարարում է՝ նոր Սահմանադրությունն առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ-ում ռեֆորմների իրագործման համար։ Իշխանությունը չի ժխտում այս գործընթացի և Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի միջև կապը։ Մինչդեռ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր պնդում են՝ սահմանադրական փոփոխության օրակարգը թելադրված է Բաքվից։ Որպես ապացույց նշում են այն, որ Անկախության հռչակագրին հղումը չի լինելու Սահմանադրության նոր նախագծում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նշել է՝ իրենցից 6 պատգամավոր կողմ չի քվեարկի նոր նախագիծը հանրաքվեի դնելու իշխանության առաջարկին, և գործընթացը կտապալվի։ Իշխանությունը չի բացառել հանրային ճնշման գեներացումն ընդդիմության վրա։ Վերջիններս խոստանում են հակադարձ ճնշում։
Որո՞նք են կառավարող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների քաղաքական փաստարկները՝ ինչո՞ւ պետք է ընդունվի կամ չընդունվի նոր Սահմանադրություն։
Factor TV-ում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Էդգար Առաքելյանը՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Թագուհի Ղազարյանը՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արեգա Հովսեփյանը՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գոհար Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

