Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
Քաղաքականություն
15.11.2026 | 21:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի և վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնի անունից ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների տրված ընթրիքին:
Ընթրիքի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև արտերկրի գործընկերների հետ:





