ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Քաղաքականություն
15.11.2026 | 15:23
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում։
«Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղության հաստատում և բարգավաճ ապագա»,– ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայաստանի շնորհավորանքին արձագանքել է Երևանում Իրանի դեսպանությունը՝ տարածելով ՀՀ ԱԳՆ-ի հրապարակումը և դրական գնահատական տալով հայկական կողմի դիրքորոշմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչել է 2024 թվականի հունիսի 21-ին։


