Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է փաստաթուղթ, որով, ի թիվս այլ պահանջների, առաջարկել է ՆԱՏՕ-ին զորքերն ու ռազմաբազաները հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները, ինչպես նաև հրաժարվել Դաշինքի հետագա ընդլայնումից և Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Ուկրաինայում, ցանկացած ռազմական գործունեությունից․ գրում է The New York Times։

Ռուս պաշտոնյաների կոշտ դիրքորոշումը պատերազմի ավարտի շուրջ փակ բանակցություններում եվրոպական անվտանգությունը դարձնում է քննարկումների առանցքային հարց։

2022 թվականի սկզբին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից երկու ամիս առաջ, Ռուսաստանը մի շարք հեռահար պահանջներ էր ներկայացրել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից պահանջել էր զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականին զբաղեցրած դիրքերը՝ նախքան Դաշինքի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահմաններ։

Այժմ՝ այս շաբաթ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիների շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացների հետ փակ բանակցությունների ընթացքում, ռուսները կրկին առաջ են քաշել այդ պահանջը՝ որոշ դեպքերում գրեթե բառացիորեն կրկնելով նախկին ձևակերպումները։

Ռուսաստանի անզիջում դիրքորոշումն ամրագրված է փաստաթղթում, որը ռուս պաշտոնյաներն այս շաբաթ տարածել են բանակցությունների մասնակիցների շրջանում։ The New York Times-ը դրա պատճենը ստացել է բանակցություններին առնչություն ունեցող անձից։

Փաստաթղթի իսկությունը հաստատել է նաև բանակցությունների ընթացքին ծանոթ մեկ այլ անձ։ Այն ցույց է տալիս, որ նախագահ Վլադիմիր Պուտինը գործնականում չի հրաժարվել իր հիմնական նպատակներից՝ Թրամփի վարչակազմի՝ հակամարտությունը կարգավորելու ավելի քան 20 ամիս տևած դիվանագիտական ջանքերից հետո։

Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ից Դաշինքի արևելյան թևից, մասնավորապես՝ Լեհաստանից և Բալթյան երկրներից, զորքերը հետ քաշելու պահանջները եվրոպական անվտանգության հարցը դարձնում են Ուկրաինայի շուրջ բանակցությունների առանցքային թեման։

Փաստաթուղթը նաև բացահայտում է Պուտինի հրապարակային հայտարարությունների հիմքում ընկած նպատակը։ Ռուսաստանի առաջնորդը մշտապես պնդել է, որ մինչև պատերազմը դադարեցնելը պետք է լուծվեն իր ձևակերպմամբ՝ հակամարտության «արմատական պատճառները»՝ Ռուսաստանի դժգոհությունները ՆԱՏՕ-ից և Ուկրաինայից։

Փաստաթուղթը նաև ցույց է տալիս, որ Թրամփի բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի առաջարկած տնտեսական խթանները մինչ այժմ չեն կարողացել Մոսկվայից զիջումներ կորզել։

Քննադատների կարծիքով՝ ԱՄՆ-ը ռիսկի է դիմում նպաստել Պուտինի՝ դեռևս խորհրդային ժամանակներից եկող ազդեցության գոտին վերականգնելու երկարաժամկետ ձգտումներին, ընդհուպ մինչև Կենտրոնական Ասիա։

Ինչպես նշում է պարբերականը, Աբու Դաբիում ռուս պաշտոնյաները հստակ ցույց են տվել, որ Ռուսաստանը Սառը պատերազմը և Խորհրդային Միության գլխավորած Վարշավյան դաշինքը (ստեղծվել է 1955 թվականին՝ Վարշավայի պայմանագրի հիման վրա) դիտարկում է որպես հետպատերազմյան Եվրոպայի հնարավոր մոդել։

Միևնույն ժամանակ, NYT-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ռուս ներկայացուցիչներին հայտնել են, որ 2021 թվականի վերջից ի վեր շատ բան է փոխվել, և կոչ են արել «նայել դեպի ապագա»։

Սակայն Աբու Դաբիում բանակցությունների ավարտից հետո Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Կրեմլի ղեկավարը ամերիկացիներին ասել է, որ 2021 թվականին ՆԱՏՕ-ի զորքերը հետ քաշելու Ռուսաստանի պահանջը շարունակում է արտացոլել անվտանգության ճարտարապետության հիմնասյուների վերաբերյալ ռուսական «տեսլականը»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի