«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Բաքվում պահվող հայ գերիների ազատարձակման հարցը մշտապես Հայաստանի իշխանությունների օրակարգում է և բարձրացվում է դիվանագիտական շփումների ընթացքում։ Այս մասին Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ Բաքվում պահվող հայերի ազատարձակման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանում խաղաղությունը, քանի որ թշնամանքի խորացումը կարող է խոչընդոտել այդ գործընթացին։

«Բանտարկյալների խնդիրը մեր իրողության մեջ կարևոր խնդիրներից է: Բայց այդ, խնդիրը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը: Այլապես այն չի լուծվի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ բանտարկյալների առկայությունը թշնամական մթնոլորտի արտացոլումն է։

Նա հայտարարեց, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքը խորանա, ապա գերիների ազատարձակման հարցը չի լուծվի։

Միևնույն ժամանակ Փաշինյանը վստահեցրեց, որ հայկական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Բաքվում պահվող հայերի վերադարձն ապահովելու համար։

«Մենք երբեք չենք մոռանում այդ խնդիրը և մենք շարունակելու ենք, ինչ խոսք, մեզնից կախված ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն»,- ասաց նա՝ նշելով, որ հարցը մշտապես բարձրացվում է դիվանագիտական շփումների ժամանակ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ վարչապետը հայտարարեց, որ զայրույթի և թշնամանքի վրա հիմնված քաղաքականությունը կնշանակի հակամարտության ու պատերազմի շարունակություն։

«Մեր նպատակն է հաղթահարել զայրույթը, թշնամանքը, հակամարտությունը, հուսահատությունը և բերել հույս, բերել խաղաղություն, բերել խոստումնալից ապագա»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության մասին՝ վարչապետը նշեց, որ այն բխում է հայ ժողովրդի պատմությունից և Հայաստանի պետական շահերից։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է դադարի ապավինել այլ պետություններին և առաջին հերթին հենվի սեփական ուժերի վրա։

«Մենք պետք է փոխենք մեր ժողովրդի ճակատագիրը, դրա համար մենք պետք է հաղթահարենք զայրույթը, թշնամանքը և հուսահատությունը, հուսալքումը, պետք է դադարենք հենվել ուրիշների վրա, պետք է հենվենք մեզ վրա»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունն է իր քաղաքացիների ազգային շահերին ամբողջությամբ նվիրված սուբյեկտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան