Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել

Լուրեր

13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 1-ից գործարկվել է կացության գործերի կառավարման նոր՝ mcs-permits.am էլեկտրոնային հարթակը, որի միջոցով այսուհետ հնարավոր է ներկայացնել նոր դիմումներ։

ՄՔԾ-ից տեղեկացնում են, որ նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ workpermit.am հարթակով այլևս հնարավոր չէ նոր դիմումներ ներկայացնել։ Միևնույն ժամանակ, նախկին հարթակով արդեն ներկայացված դիմումների ընթացքին հետևելու հնարավորությունը պահպանվում է։

Փոփոխություն է նախատեսվել նաև ժամանակավոր կացության քարտերի և բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքների ժամկետի երկարաձգման կարգում։ Եթե նախկին հարթակում նման հնարավորություն կար, ապա նոր՝ mcs-permits.am հարթակում մինչև գործող քարտի ժամկետի ավարտը հնարավոր է ներկայացնել միայն «Նոր դիմում»։

Ովքեր և ինչպես կարող են գրանցվել նոր հարթակում

Նոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել mcs-permits.am և գրանցվել երկու տարբերակներից մեկով։

Խիստ նույնականացմամբ կարող են գրանցվել՝

  • ՀՀ քաղաքացիները,
  • իրավաբանական անձանց տնօրենները,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։

Հարցաթերթիկ-դիմումի լրացման միջոցով անհատական դիմում կարող են ներկայացնել՝

  • աշխատանքային պայմանագիր ունեցող՝ ֆիզիկական անձ հանդիսացող ԵԱՏՄ քաղաքացիները,
  • օտարերկրյա անհատ ձեռնարկատերերը,
  • ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները։

Գրանցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է սեղմել համակարգի «Մուտք» կոճակը և մուտք գործել անձնական օգտահաշիվ։

Նոր հարթակը նախատեսված է կացության գործերի կառավարման և համապատասխան դիմումների ներկայացման գործընթացը թվային եղանակով իրականացնելու համար։