Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
Հասարակություն
13.11.2026 | 11:16
Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայում միջադեպ է տեղի ունեցել թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի և մեկ այլ մեքենայի վարորդի միջև։
Ըստ ականատեսի՝ մարդատար ավտոմեքենայի վարորդը պահանջել է, որ ուղևորներով լեցուն տրոլեյբուսի վարորդը ճանապարհը զիջի, որպեսզի ինքը կարողանա ազատ երթևեկել։
Վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում հնչել են հայհոյանքներ։ Ականատեսի փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդը թքել է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ Վեճին միջամտել են նաև ուղևորները։
Factor.am-ը միջադեպի վերաբերյալ պարզաբանում խնդրեց Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հանգամանքներին ծանոթանալուց հետո մեկնաբանություն կտրամադրի։
Տեսանյութը՝ news.am-ի։
Նարեկ Կիրակոսյան

