Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը դարձավ Անգլիայի հավաքականում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը պատմության մեջ:
Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը մասնակցել է Խորվաթիայի հավաքականի դեմ տնային խաղին (2:1) ու դարձել գոլի հեղինակ: Դա Անգլիայի հավաքականի ավագի 126-րդ հանդիպումն էր ազգային թիմում:
33-ամյա Քեյնը գերազանցել է դարպասապահ Փիթեր Շիլթոնի ռեկորդը, որը 1970-1990 թվականներին Անգլիայի հավաքականում անցկացրել է 125 հանդիպում:
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը նաև Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է 91 գոլով:
Դավիթ Եղիազարյան

