Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Նոյեմբերի 10-ից 12-ը Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ տարբեր ձևաչափերով ընթացած բանակցությունների արդյունքներով՝ թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը համաձայնել են հաջորդ փուլում քննարկումներին ներգրավել եվրոպացի գործընկերներին։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոյեմբերի 10-ին և 11-ին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում քննարկել էին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտի հնարավոր պայմանները։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 12-ին, Քուշները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ մեկնել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Այնուհետև ամերիկացի բանակցողները մեկնել են Դուբլին, որտեղ հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Օրվա ավարտին նրանք խորհրդակցություններ են անցկացրել Ուկրաինայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լեհաստանի և Եվրամիության ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

Քուշների խոսքով՝ երեք օր տևած ինտենսիվ դիվանագիտական աշխատանքի արդյունքում իրեն և Ուիթկոֆին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի մտահոգությունների ըմբռնման հարցում, ինչպես նաև բացահայտել առկա խնդիրների հնարավոր լուծումները և «հարթել առաջընթացի ուղին»։

«Երկու կողմերն այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը և դրանում ներգրավել եվրոպացի գործընկերներին։ Սա մեզ հնարավորություն կտա քննարկել հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությունը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային հարցերին զուգահեռ»,- նշել է նա։

Քուշները հայտնել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները Զելենսկիի հետ պայմանավորվել են, որ եվրոպական անվտանգությանն առնչվող որևէ ավելի լայն համաձայնություն չի կնքվի՝ առանց հաշվի առնելու անվտանգության ոլորտում Ուկրաինայի մտահոգությունները։

Բացի այդ՝ Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է պատերազմի ամբողջ ընթացքում ռազմագերիների «ամենամեծ փոխանակման» նախապատրաստման մասին, որի արդյունքում հազարավոր մարդիկ կարող են վերադառնալ տուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի