Կանցկացվի մրցույթ նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման աշխատանքներն իրականացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Կառավարությունը դեկտեմբերի 13-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը լրանում է 2018 թվականի դեկտեմբերի 11-ին, սակայն քանի որ առաջ են եկել մի շարք խնդիրներ, առաջարկվում է դրա ժամկետը երկարաձգել։

Ըստ Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության՝ վարկային համաձայնագրի ժամկետի երկարաձգման պատճառն այն է, որ իրականացվելիք ծրագրի շրջանակներում գումարներ չեն ներգրավվել, քանի որ նոր աղբավայրի կառուցման փաթեթի պատրաստման գործընթացում խորհրդատու ընկերության թերացումներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը լուծարել է Ջի Էմ ՍԻ Էս (GMCS) Պրահա խորհրդատվական ընկերության հետ կնքված պայմանագիրը, որից հետո՝ մրցութային փաթեթի վերաբերյալ ՎԶԵԲ-ի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացրած դիտողությունների հիման վրա մրցութային փաթեթի վերանայումներն իրականացվում էին Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատանքային խմբի անդամների կողմից:

Նշված փաթեթը ՎԶԵԲ-Ի և ԵՆԲ-ի կողմից հաստատվել է այն ներկայացնելուց մեկ տարի անց:

Նախատեսվում է մեկնարկել մրցույթ և կնքել «Նախագծում, կառուցում շահագործում պայմանագիր», որի շրջանակներում կապալառուն նախ պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման նախագծերը, ապա միայն սկսի կառուցման/փակման աշխատանքները:

Որպես կանոն, կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով: Ընդ որում, նմանատիպ մրցույթները կարող են տևել վեց ամսից մինչև մեկ տարի, որի ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր և վերջինս վեց ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման նախագծերը:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ծրագրի անխափան իրականացման նպատակով խնդրում ենք քննարկել վարկային համաձայնագրի վերջին հասանելիության ժամկետը մինչև 2021թ. հուլիսի 1-ը երկարաձգելու հնարավորությունը»,- ասված է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան