Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Քաղաքականություն
12.11.2026 | 11:48
66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Մահվան պատճառը չի հաղորդվում։
Դարչիևը ԱՄՆ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մարտից։
1992 թվականից նա աշխատել է ՌԴ արտաքին գործերի նախարարության համակարգում։ 2005-2010 թվականներին աշխատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատանը՝ զբաղեցնելով դեսպանի խորհրդականի պաշտոնը։ 2014-2021-ին եղել է Ռուսաստանի դեսպանը Կանադայում։
2025 թվականի փետրվարին Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում նա գլխավորել է ռուսական պատվիրակությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

