Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվեց եկամտահարկի հայտարարագրման համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին ֆինանսական հատկացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը։

Քննարկման ընթացքում ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ հիմնադիր Թագուհի Թովմասյանը մտահոգություններ հայտնեց լրատվամիջոցների անկախության, ֆինանսավորում ստանալու չափորոշիչների և ոլորտի ներկայացուցիչների հետ նախնական քննարկումների բացակայության վերաբերյալ։

Նա նշեց, որ թեև նախաձեռնության ներկայացումը գրավիչ է, դրա բովանդակությունը խնդրահարույց է համարում։ Նրա խոսքով՝ եթե ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը հաստատելու է Կառավարությունը, հարց է առաջանում, թե որքանով կարող են այդ կազմակերպություններն անկախ լինել գործադիր իշխանությունից։

«Եթե այս օրինագծի նպատակն այն է, որ պետք է անկախ լինեն կուսակցությունները, ՀԿ-ները և լրատվամիջոցները, բայց միաժամանակ ցանկը պիտի սահմանի Կառավարությունը, բա էլ ումի՞ց պիտի անկախ լինեն, եթե Կառավարությունն է որոշելու այդ ցանկում լինե՞ն, թե՞ չլինեն»,- ասաց Թովմասյանը։

Նա անդրադարձավ նաև ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցներին ֆինանսավորման գործընթացից դուրս թողնելու վերաբերյալ նախարարի հայտարարություններին։ Թովմասյանը հետաքրքրվեց, թե ով և ինչ չափորոշիչներով է որոշելու՝ որ լրատվամիջոցն է ապատեղեկատվություն տարածում։

«Այդ ո՞վ է որոշում, թե որ լրատվամիջոցն է ապատեղեկատվություն տարածում, և ո՞նց է այդ չափորոշիչը սահմանվելու, ըստ որի լրատվամիջոցները լինելու են լավը կամ վատը, մերոնք կամ ձերոնք»,- հարցրեց նախկին պատգամավորը։

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների փոխնախարարը պարզաբանեց, որ Կառավարությունը լրատվամիջոցների նկատմամբ բովանդակային վերահսկողություն չի իրականացնելու, իսկ ֆինանսավորում ստանալու համար սահմանվող պահանջները չեն առնչվելու դրանց հրապարակումների բովանդակությանը։

«Որոշակի պահանջներ կան, բայց այդ պահանջները բովանդակության հետ ընդհանրապես կապ չունեն… Բովանդակային որևէ սահմանափակում չկա, Կառավարությունը որևէ ԶԼՄ-ի ներկայացրած կոնտեքստի բովանդակությանը չի նայելու»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ցանկում ընդգրկվելու համար նախատեսվում են միայն տեխնիկական և չափելի չափորոշիչներ։ Մասնավորապես, կազմակերպությունը պետք է առնվազն երկու տարի պետական գրանցում ունենա, չունենա հարկային պարտավորություններ և Պետական եկամուտների կոմիտեին ներկայացնի անհրաժեշտ տեղեկատվությունը։

Քննարկմանը մասնակցած ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր հերթին ընդգծեց, որ ֆինանսավորման հասցեատիրոջն ընտրելու է քաղաքացին՝ եկամուտների հայտարարագիրը լրացնելիս։

«Ով է որոշելու՝ ով է ապատեղեկատվություն տարածում, ով՝ չէ․ այդ որոշողը հենց լինելու է հայտարարագիր լրացնող մարդը իր փոխանցմամբ: Այսինքն՝ Կառավարությունը այդտեղ որևէ դեր չի խաղալու»,- ասաց Թունյանը։

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ նախաձեռնությունը կարող է նպաստել լրատվամիջոցների միջև ազատ մրցակցությանը և ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցմանը։

«Սա շատ լավ է բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք ոչ թե ինչ-որ կոնկրետ ուժերի կողմից, ենթադրենք, ուղղորդվում և ֆինանսավորվում են, այլ սա թույլ է տալու դաշտում մրցակցություն»,- նշեց Վարդանյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հատկացումների ֆինանսական սահմանաչափերին։ Ֆինանսների փոխնախարարը հաստատեց, որ լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին կամ կուսակցություններին ուղղվող 3000 դրամը ներառվելու է քաղաքացու՝ սոցիալական կրեդիտների համար նախատեսված տարեկան 100 հազար դրամի ընդհանուր սահմանաչափում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան