Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին վերադարձել է թիմի մարզումներին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բելգիացի մասնագետն օրեր առաջ բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից։ Ավելի վաղ «Բավարիայի» մարզման ժամանակ նա կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել: Ախտորոշվել է ուղեղաթաղանթի գրգռվածություն, որն ուղեկցվել էր մկանային ջղաձգումներով:
40-ամյա Կոմպանին 2024 թվականից է գլխավորում «Բավարիան»:
Դավիթ Եղիազարյան

