Փաստաբանների պալատի նախագահի կոչը դատավորներին

Լուրեր

04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կոչով դիմել է դատավորներին․

Հայաստանի Հանրապետության հարգելի’ դատավորներ,

2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի՝ փաստաբանների նկատմամբ դատավորների կողմից, որպես դատական սանկցիա դրամական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող դրույթները:

Սկսած 2017թ. հոկտեմբերի 31-ից, ՀՀ փաստաբանների պալատը տարբեր առիթներով այս նախագծերի վերաբերյալ իր բացասական դիրքորոշումը բարձրաձայնել է:

2018 թվականի հունվարի 16-ին ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների կողմից քննարկումների արդյունքում ձևավորվել է նախաձեռնող խումբ, որն էլ կազմակերպել է ակտիվ գործողություններ ընդդեմ նշված նախագծերի ընդունման:

Մոտ 1500 փաստաբան միացել է այդ նախագծերը դատապարտող հայտարարությանը, իսկ 2018թ. հունվարի 22-ից տարբեր մարզերի փաստաբանները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ մեկական օրով հրաժարվելով իրենց մարզում պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

2018 թվականի փետրվարի 7-ին և 8-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում փաստաբաններն իրականացրել են բողոքի ակցիաներ՝ այդ օրերին հրաժարվելով պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Փաստաբաններին իրենց զորակցությունն են հայտնել նաև Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները, որը դրսևորվել է նաև նշված խմբակցությունների պատգամավորների քննադատող ելույթներով և քվեարկությամբ:

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն՝ իր փաթեթով:

2018թ. փետրվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարը հրապարակավ հայտնել է, որ՝ «… եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները:»:

ՀՀ արդարադատության նախարարության վերոհիշյալ դիրքորոշումից հետո, նախաձեռնող խումբն առժամանակ կասեցրել է բողոքի ակցիաները:

2018 թվականի մայիսի 23-ին ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանին, խնդրելով օժանդակել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում:

Առ այսօր ՀՀ փաստաբանների պալատը չի ստացել այս հարցի առնչությամբ ՀՀ կառավարության պաշտոնական դիրքորոշումը:

Փաստաբանների պալատը և նախաձեռնող խումբը շարունակելու են այս հարցի վերաբերյալ իրենց հետևողական քաղաքականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատավարական նորմերի առնչությամբ քննադատական դիրքորոշում ներկայացրած խմբակցություններում ընդգրկված կուսակցություններն («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Իմ Քայլ» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) են այսօր ներկայացնում ՀՀ Ազգային ժողովը, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, որ այս հարցով, ինչպես նորընտիր կառավարությունը, այնպես էլ նորընտիր Ազգային ժողովը պահպանելու են իրենց ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ դիրքորոշումը,

նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակային առումով հնարավոր է, որ այդ հարցերը հստակեցվեն 2019 թվականին,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից կոչ եմ անում բոլոր դատավորներին՝ ցուցաբերել մասնագիտական համերաշխություն և ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելուց, մինչև նշված հարցով ՀՀ Ազգային ժողովի վերջնական դիրքորոշումը ստանալը:

Հարգանքով՝

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան