ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ

Լուրեր

10.11.2026 | 11:31
Բանտում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
Բոլորը

ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնություններ են առաջացել Ռուսաստանի մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպման ձևաչափի և օրակարգի շուրջ։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18–19-ին Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության  գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին The Wall Street Journal-ին հայտնել են իրազեկ աղբյուրները, փոխանցում է Meduza-ն։

WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման գաղափարն առաջարկել է Վլադիմիր Պուտինը՝ հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը նախնական համաձայնություն են տվել հանդիպման անցկացմանը։ Սակայն Պեկինը ցանկանում է, որ գագաթնաժողովն անցկացվի խիստ սահմանված սցենարով․ առաջնորդներից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի նախապես պատրաստված հայտարարություն, իսկ քննարկումների հնարավորությունները պետք է հասցվեն նվազագույնի։ Չինաստանի ներկայացուցչի խոսքով՝ նման ձևաչափով Պեկինը պատրաստ է քննարկել Ուկրաինայի հարցը և այլ կարևոր թեմաներ։ Իսկ նախնական պայմանավորվածությունների բացակայության դեպքում Չինաստանը կնախընտրեր առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել։

Իր հերթին՝ Թրամփի վարչակազմը պնդում է ավելի ազատ ձևաչափի անհրաժեշտությունը, որը երեք առաջնորդներին հնարավորություն կտա ակտիվորեն մտքեր փոխանակել, այլ ոչ թե սահմանափակվել նախապես պատրաստված մենախոսություններով, գրում է WSJ-ն։

Բացի այդ, Թրամփը հասկացնել է տվել, որ ցանկանում է բարձրացնել միջուկային սպառազինությունների վերահսկողության հարցը։ Սակայն, ինչպես նշում է WSJ-ն, Պեկինը վաղուց «դժկամությամբ է մասնակցում այս թեմայով որևէ բանակցության»։

Չինաստանի համար այս հարցի շուրջ բանակցությունները պարունակում են ռիսկ, որ Պեկինը կարող է հայտնվել ավելի թույլ կողմի կարգավիճակում, ինչը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի համար անընդունելի է։ Չինաստանի ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ Պեկինը չի համաձայնի մասնակցել նման հանդիպմանը։

Վլադիմիր Պուտինը, որն առաջարկել էր անցկացնել եռակողմ հանդիպումը, հույս ուներ, մասնավորապես, դրա ընթացքում պայմանավորվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի շուրջ՝ Մոսկվայի համար շահավետ պայմաններով, գրել էր The Wall Street Journal-ը։ Թրամփը հայտարարել էր, որ դեմ չէ մասնակցել եռակողմ հանդիպմանը, սակայն նշել էր, որ այն իրեն հետաքրքրում է «ոչ այնքան Ուկրաինայի հարցը», որքան միջուկային զենքի և միջուկային զինաթափման հարցերը քննարկելը։  ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանն աշխարհում միջուկային զենքի ամենամեծ զինանոցներն ունեցող երեք պետություններն են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի