Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները

Լուրեր

10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ միաժամանակ փորձելով փարատել մտահոգությունները, թե միջանկյալ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կարող է սրել Թեհրանի դեմ ռազմական գործողությունները, գրում է The Guardian-ը։ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը և Պարսից ծոցի տարածաշրջանի դաշնակից երկրները լավ պաշտպանված են Իրանից, և ռազմական գործողությունների ընդլայնման անհրաժեշտություն չկա։

«Այս պահին ռազմական գործողություններ իրականացնելն այնքան էլ անհրաժեշտ չի թվում, սակայն մենք լիովին պատրաստ ենք և զինված՝  որևէ պատճառով գործողությունների անցնելու համար»,– Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նա։

Թրամփի հայտարարություններին նախորդել էին Օվալաձև աշխատասենյակում Կատարի վարչապետ Մոհամմեդ բեն Աբդուլրահման Ալ Թանիի հետ բանակցությունները։ Վերջինս, Պարսից ծոցի մյուս երկրների ներկայացուցիչների հետ միասին, կոչ է արել Թրամփին վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները։

«Մենք տեսնում ենք այս հակամարտության ավարտին տանող տենդենց։ Կարծում եմ՝ այն կավարտվի բավականին շուտ»,– հավելել է նա։

Թրամփը բազմիցս չափազանցված հայտարարություններ է արել Իրանի հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ՝ գրեթե իննամսյա պատերազմի ընթացքում տասնյակ անգամներ պնդելով, որ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքումը մոտ է։

ԱՄՆ-ը միջանկյալ ընտրություններին ընդառաջ շարունակել էր զորքեր տեղակայել Մերձավոր Արևելքում։ Տարածված էին ենթադրություններ, որ Թրամփի վարչակազմը սպասում է ընտրությունների ավարտին՝ ռազմական գործողությունները վերսկսելու համար, որպեսզի խուսափի ընտրություններում հնարավոր բացասական արձագանքից։ Սակայն հանրապետականները պատմական պարտություն  կրեցին՝ կորցնելով Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը։ Դրանից կարճ ժամանակ անց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը պարտության հիմնական պատճառներից մեկն էր։

Երկուշաբթի ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Քուվեյթի առաջնորդները նախընտրում են «ստատուս քվոն, այլ կերպ ասած՝ պատմության մեջ ամենամեծ ծովային շրջափակման շարունակությունը»։ Նա կրկնել էր իր այն դիրքորոշումը, որ Իրանին թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել, և հավելել, որ իրավիճակի փոփոխության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները։

«Սակայն այս պահին դա քիչ հավանական է թվում։ Իսրայելը, և ողջ Մերձավոր Արևելքը պաշտպանված է իրանական վտանգից և սպառնալիքներից։ Մենք տեսնում ենք այս հակամարտության ավարտին տանող դրական զարգացումներ և կապահովենք, որ Ամերիկայի շահերը մշտապես պաշտպանված լինեն։ Այս ռազմական գործողության ավարտին ամերիկացի ժողովուրդն ու ամբողջ աշխարհը շատ ավելի անվտանգ և պաշտպանված կլինեն»,-հավելել է Թրամփը։

Չնայած շարունակվող դիվանագիտական ջանքերին՝ Թեհրանը հերքել է այն տեղեկությունները, թե առաջարկվել է գործարք, որի համաձայն՝ Հորմուզի նեղուցի վերաբացման դիմաց կազատվեն Իրանի սառեցված ակտիվներից 8 միլիարդ դոլարը։ Իրանի անանուն պաշտոնյան երկուշաբթի  Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ այդ տեղեկությունները կեղծ են։ Պաշտոնյան հավելել է, որ Իրանը բանակցություններ կվարի միայն իր առաջադրած յոթ պայմանների կատարման դեպքում։ Դրանք ներառում են ծովային շրջափակումն ու միակողմանի պատժամիջոցների վերացումը, սառեցված ակտիվների ազատումը և պատերազմի ավարտը։

X սոցիալական ցանցում Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Թրամփին կոչ է արել ընդունել այդ 7 պայմանները՝ բանակցություններում առաջընթացի մասին պնդումները որակելով որպես «երևակայական», իսկ դրանց վերաբերյալ տեղեկությունները՝ «ստեր»։

«Իրանի դեմ պատերազմն արդեն իսկ կործանել է ԱՄՆ կառավարությանը, սակայն Վաշինգտոնը շարունակում է պայքարել հուսահատ խաղամոլի պես»,– գրել է Ռեզային՝ կոչ անելով Վաշինգտոնին հրաժարվել ռազմական արշավից։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի