ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
09.11.2026 | 12:45
Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորի միջև ծեծկռտուքից 10 օր անց նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին հայտնում են Դատախազությունից: «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,- հայտնում են կառույցից:
Նշենք, որ Factor TV-ն ուսումնասիրել է ԶԼՄ-ներում այդ օրը հրապարակված տեսանյութերը, նույնականացրել է պատգամավորներին, պարզել՝ նրանցից ով է առաջինը հատել թույլատրելիի սահմանը, ով է առաջինը ֆիզիկական ուժ կիրառել, ովքեր էին հարվածում, ովքեր՝ բաժանում, և ովքեր էին դիտողի դերում։
Արաքս Մամուլյան

