Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 9042 հավաստագիր, որոնցից 5372-ն իրացվել է։ Կառավարությունը նախատեսում է ծրագրի նոր փոփոխություններ՝ ընդլայնելով շահառուների աջակցության հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

«Այս պահին մենք արդեն ունենք 9042 հաստատված հավաստագիր, և նրանցից 5372-ն արդեն իրացրել են հավաստագիրը։ Այսինքն՝ շուրջ 25,000 տեղահանված անձ արդեն պետության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել անշարժ գույք կամ ներկայում գտնվում է կառուցապատման փուլում»,- ասաց նա։

Պաշտոնյայի խոսքով՝ պատրաստի տների առաջարկը երկրորդային շուկայում սպառվել է, ինչի հետևանքով շահառուների մեծ մասն այժմ նախընտրում է կառուցապատման տարբերակը։

Իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությամբ առաջատարը Կոտայքն է՝ 1534 ընտանիք։ Հաջորդում են Արմավիրն ու Արարատը՝ համապատասխանաբար 830 և 748 ընտանիքով։ Երևանում հավաստագիրն իրացրել է 537 շահառու ընտանիք։ Լոռիում այդ թիվը 442 է, Սյունիքում՝ 264, Գեղարքունիքում՝ 204, Շիրակում՝ 191, Արագածոտնում՝ 184, Տավուշում՝ 111, իսկ Վայոց ձորում՝ 74։

Պաշտոնյան անդրադարձավ նաև անշարժ գույքի գնաճի վերաբերյալ մտահոգություններին՝ նշելով, որ դրանք հիմնականում վերաբերում են Երևանին։ Մայրաքաղաքում աջակցության չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 3 միլիոն դրամ է, ինչի հետևանքով փոքր կազմով ընտանիքները գույք ձեռք բերելիս հաճախ ստիպված են լինում սեփական միջոցներ ներգրավել։

Նրա խոսքով՝ ծրագիրը չի նախատեսում Երևանում անշարժ գույքի ձեռքբերման խրախուսում, այլ նպատակ ունի ապահովել տարածքային համաչափ զարգացում։ Այդ պատճառով Երևանից հեռու բնակավայրերում աջակցության չափերն ավելի բարձր են։

«Առնվազն անհնար չէ փոքր կազմով ընտանիքների դեպքում հավաստագրերի իրացումը, այդ թվում՝ 100% սուբսիդավորմամբ»,- ընդգծեց նա։

Ծրագրի այս տարվա բյուջեն 31 միլիարդ դրամ է, որի կեսն արդեն սպառվել է։ 2027 թվականի համար նախատեսվել է 42 միլիարդ դրամ։

Առաջիկայում նախատեսվող օրենսդրական փոփոխություններով՝
-Հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը կերկարաձգվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
-Դրական մնացորդը հնարավոր կլինի ուղղել նաև լրացուցիչ հիփոթեքային վարկի մարմանը։
-Շահառու ընտանիքներում մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները նույնպես կկարողանան օգտվել աջակցությունից։

Նոր օրենսդրական փաթեթը մշակվել է տեղահանվածների հետ հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումից հետո և այժմ հանրային քննարկման է ներկայացված e-draft հարթակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան