Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է

Լուրեր

09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
Բոլորը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խիստ անհավանական»  է համարել Իրանի դեմ հարվածների վերսկսումը՝ պայմանով, որ առաջընթաց գրանցվի Թեհրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերի շուրջ բանակցություններում։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք նրանք կստորագրե՞ն շատ լուրջ այս համաձայնագիրը»,- CNN հեռուստաալիքին տված 20 րոպեանոց հեռախոսային հարցազրույցում հայտարարել է Թրամփը, փոխանցում է Meduza-ն։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել պատերազմը Իրանի դեմ։

«Եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ, բայց մենք արդեն շատ ուժեղ հարված ենք հասցրել նրանց։ Ես այնքան ուժեղ եմ հարվածել նրանց։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան ուժեղ եմ հարվածել նրանց»,- հայտարարել է Թրամփը։

Միաժամանակ, Թրամփը «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կարծում է՝ ապագայում մարդիկ դրական կգնահատեն Իրանի դեմ պատերազմը։

«Կարծում եմ՝ պատմական տեսանկյունից սա շատ ճիշտ որոշում կլինի։ Արդյո՞ք դա ճիշտ որոշում է այսօրվա և վաղվա համար։ Գուցե՝ ոչ։ Բայց ես պետք է առաջնորդվեմ մեր երկրի շահերից բխող ճիշտ որոշմամբ»,- ասել է Թրամփն ու հավելել․«Եթե իմ նախագահության օրոք նրանք միջուկային զենք ունենային, ինձ շատ ավելի խիստ կքննադատեին, քան հիմա»։

Ավելի ուշ Թրամփը կրկին ընդգծել է իր համոզմունքը, որ պատմաբաններն ավելի դրական կգնահատեն Իրանի դեմ պատերազմը, քան ընտրողները։ Օվալաձև աշխատասենյակում նա մատնացույց է արել ԱՄՆ նախկին նախագահ Ուլիսես Գրանտի դիմանկարը, որի հեղինակությունը ժամանակի ընթացքում բարելավվել է։

«Նկատի ունեմ, որ նա նախկինում ցուցակի վերջին հորիզոնականներում էր, իսկ այժմ շատ ավելի բարձր դիրքում է»,- ասել է Թրամփն ու հավելել․ «Կարծում եմ՝ սա օրինակ է։ Այն փաստը, որ ես Իրանին զրկել եմ միջուկային զենք ունենալու հնարավորությունից, կարճաժամկետ հեռանկարում դրական չի գնահատվի։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, դա շատ կարևոր նշանակություն կունենա»։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը սրելու մտադրություն չունի՝  Հանրապետական կուսակցության՝ միջանկյալ ընտրություններում կրած պարտությունից հետո։

«Դե, ես նման մտադրություն չունեմ։ Կարծում եմ՝ դրա համար որևէ պատճառ չկա»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Խոսելով Իրանի միջուկային նյութերի մասին՝ Թրամփը հայտարարել է. «Նրանք ոչինչ չունեն։ Ամեն ինչ թաղված է հազարավոր տոննա քարերի տակ»։

Հավելենք, որ ամերիկյան լրատվամիջոցները վերջին մի քանի շաբաթների ընթացքում  գրում էին, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածները։ Լրատվամիջոցների աղբյուրների ներկայացրած ամենատարածված վարկածի համաձայն՝ Թրամփի վարչակազմում քննարկվում էր Իրանի դեմ նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նոյեմբերի 3-ին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Նշվում էր նաև, որ Իսրայելի իշխանությունները փորձում են համոզել ԱՄՆ-ին վերսկսել ռազմական գործողությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի