Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Լենինգրադի  մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ լույս  նոյեմբերի 9-ի գիշերը մարզը ենթարկվել է հարձակման, որի ընթացքում  խոցվել է 113 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ Կիրիշիում անօդաչու թռչող սարքերի հարվածների փաստեր կան արդյունաբերական գոտում, իսկ դրանց բեկորներն ընկել են բնակարաններից մեկի մեջ։ Վսևոլոժսկում ԱԹՍ-ների բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի տանիքին։

Ուկրաինական Supernova+ և Exilenova+ մոնիթորինգային ալիքները հայտնում են, որ հարձակման թիրախում է եղել Կիրիշիի նավթավերամշակման գործարանը։ Astra-ն, վերլուծելով սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը, հաստատել է գործարանի տարածքում հարձակման և հրդեհի մասին տեղեկությունները։

«Կիրիշինեֆտեօրգսինթեզը» Ռուսաստանի հզորությամբ երկրորդ նավթավերամշակման գործարանն է՝ Օմսկի գործարանից հետո, և Ռուսաստանի հյուսիսարևմտյան տարածաշրջանի միակ նավթավերամշակման ձեռնարկությունը։ Այն մտնում է «Սուրգուտնեֆտեգազ» ընկերությունների խմբի մեջ։

Գործարանի արտադրական հզորությունը տարեկան կազմում է մինչև 20,1 միլիոն տոննա նավթ։ Ձեռնարկությունն արտադրում է 15 տեսակի արտադրանք, այդ թվում՝ բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն վառելիք, մազութ, նավթային բիտում և հեղուկացված ածխաջրածնային գազ։

Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից ի վեր այս նավթավերամշակման գործարանը բազմիցս ենթարկվել է հարձակումների։ Ուկրաինական հարվածների հետևանքով այն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը  2026 թվականի մայիսին և սեպտեմբերին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական 430 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Լիպեցկի, Օրյոլի, Պսկովի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի և Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի երկնքում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի