Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու խաղին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն անցկացրել է հավաքի առաջին մարզումը, որը բաց են թողել Գեորգի Հարությունյանը, Արտեմ Բանդիկյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Օգնյեն Չանչարևիչը և Ստյոպա Մկրտչյանը: Նրանք թիմին կմիանան նոյեմբերի 9-ին։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ երեք օր անց Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի լիտվացիների հետ: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:

