Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 25-31-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 25-ին և 31-ին,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հոկտեմբերի 25-ին։
Արարատ քաղաքում՝ հոկտեմբերի 25-ին և 28-29-ը։
Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 26-ին և 29-30-ը։

