ՔՊ անդամ մարզպետներից ով կշարունակի պաշտոնավարել

Լուրեր

14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում հաղթած «Իմ քայլը» դաշինքի հիմնական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ամեն օր արտակարգ ռեժիմով մի քանի ժամյա վարչության նիստեր է գումարում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցության վարչության նիստերի օրակարգում Ազգային ժողովի ղեկավարների, հանձնաժողովի նախագահների և կառավարության կազմի հարցերն են:

Տեղեկությունը, որ ՔՊ-ն նշյալ օրակարգով՝ ամենօրյա ռեժիմով նիստեր է անում, հաստատեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը: Վերջինս, սակայն, նիստերից այլ մանրամասներ չփոխանցեց:

ՔՊ-ի մեր մեկ այլ աղբյուր էլ փոխանցեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որոշվել է, որ մարզպետներն Ազգային ժողով չեն գնալու: Այսինքն, այսպիսով 9 մանդատ փոխանցվելու է այլ թեկնածուների:

Լենա Նազարյանը մեր այս տեղեկությունը ևս չմեկնաբանեց: Արարատի մարզպետ, ՔՊ վարչության անդամ Գարիկ Սարգսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նախընտրում է շարունակել պաշտոնավարումը, քանի որ կիսատ թողած ծրագրեր ունի: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի կողմնորոշվել՝ խորհրդարանում է ցանկանում աշխատել, թե մարզպետարանում: «Դա քաղաքական որոշման արդյունք կլինի, որտեղ որ ավելի օգտակար եղա, այդտեղ էլ կաշխատեմ: Ես աշխատելու եմ մեր շիրակցու համար»,- նշեց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մեկ այլ անդամ՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ կուսակցությունում բուռն քննարկումներ են ընթանում, քննարկվում է, թե ով ինչ պաշտոն կարող է զբաղեցնել: Անդրադառնալով հարցին՝ լինելու է Ազգային ժողովում, թե շարունակելու է պաշտոնավարել որպես մարզպետ, Պետրոսյանն ասաց. «Այդ որոշումը վարչապետի և քաղաքական թիմի հետ ենք կայացնելու: Ես այժմ շարունակում եմ մարզպետի իմ պարտականությունները կատարել: Ես այդ առումով դեռ որոշում չեմ կայացրել: Լինելու են նոր նշանակումներ և լինելու են վերանշանակումներ»:

Նկատենք, որ ՔՊ մեր աղբյուրը փոխանցեց, որ, եթե մարզպետները մանդատից հրաժարվում են, դա դեռ չի նշանակում, որ շարունակելու են մարզեր ղեկավարել: Որոշ մարզպետներից Նիկոլ Փաշինյանը գոհ չէ: Նրանց հարցն էլ առաջիկայում է քննարկվելու:

Հայկ Վարդանյան