ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները 2017-ին և 2018-ին. հազարավոր քվեներ ապահովողները մի քանի հարյուր ձայն են բերել

Լուրեր

04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի գրանցած արդյունքները որոշ տեխնոլոգներ պայմանավորում են նաև նրանով, որ արտահերթ ընտրություններին կուսակցության համար «ձայն բերող» թեկնածուներն այլևս չէին առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով:

Ուսումնասիրելով ՀՀԿ-ի 2017 և 2018 թվականների տարածքային ցուցակներն՝ ընդամենը հինգ ընտրատարածքում կարողացանք գտնել նույն թեկնածուի անունը, որը ռեյտինգայինով առաջադրվել էր և՛ այս, և՛ նախորդ տարվա ընտրություններին:

Ուշագրավն այն է, որ եթե նույն թեկնածուները նախորդ տարի ՀՀԿ-ի համար ապահովել էին մի քանի տասնյակ հազար քվե, ապա այս անգամ նույն ընտրատեղամասում հազիվ մի քանի հարյուր քվե էին կարողացել հավաքել:

Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ-ական այն 5 թեկնածուներին, որոնք ռեյտինգայինով առաջադրվել էին և 2017-ին, և 2018-ին։

Թիվ 2 ընտրատարածք (Երևան, Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ)

Արման Սահակյան 2018-ին՝ 1961 քվե, 2017-ին՝ 18 հազար 695 քվե

Թիվ 3 ընտրատարածք (Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ)

Արայիկ Հովհաննիսյան 2018-ին ՝1270 քվե, 2017-ին՝ 19 հազար 710 քվե

Թիվ 4 ընտրատարածք (Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ)

Հարություն Կարապողոսյան 2018-ին՝ 642 քվե, 2017-ին՝ 20 հազար 306 քվե

Թիվ 9 ընտրատարածք (Լոռու մարզ)

Վահրամ Բաղդասարյան 2018-ին՝ 2660 քվե, 2017-ին՝ 17 հազար 637 քվե

Թիվ 5 ընտրական տարածք (Արարատի մարզ)

Մուրադ Մուրադյան 2018-ին՝ 1840 քվե, 2017-ին՝ 18 հազար 200 քվե

Հայկ Վարդանյան