Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական զորքերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին,  գրում է Current time-ը։ Նոյեմբերի 5-ի երեկոյան Ռուսաստանը «Գերան» տեսակի անօդաչու թռչող սարքերով հարվածել է Նիկոլաևի մարզում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին։ Այս մասին  հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Ռեշետիլովը։

Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի փոխանցմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ Բելայա Ցերկովի և Օբուխովի շրջաններում։ Բորիսպոլի շրջանում տուժել է երեք մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Բելայա Ցերկովում հարված է հասցվել էներգիայի պահպանման մարտկոցային համալիրին, որը, ըստ գերատեսչության պնդման, էլեկտրաէներգիա էր մատակարարում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Սումիի շրջանում թիրախավորվել է էլեկտրաենթակայան, իսկ Օդեսայի նավահանգստում՝  բեռնատար նավ, որը, ըստ ռուսական կողմի, Ուկրաինա էր տեղափոխում երկակի նշանակության բեռներ։

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ավերվել է բնակելի տուն, վիրավորվել է երեք մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Լույս նոյեմբերի 6-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է հարվածային 227 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դրանցից 196-ը խոցվել են։

«Ուկրէներգո» ընկերության փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին ամբողջ Ուկրաինայի տարածքում կգործեն էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցեր՝ ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր սպառողների համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի