Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են

Լուրեր

06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Բոլորը

Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային նիստը, որի օրակարգում դատարանի նախագահի ընտրության հարցն է։ Factor TV-ի տեղեկություններով՝ դատարանի նախագահի թեկնածուները կրկին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանն են։

Սա արդեն նախագահ ընտրելու երրորդ փորձն է։ Հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին  դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չընտրվեց։

Factor TV-ին նոյեմբերի 4-ին գրել էր այն մասին, որ առաջին փուլում  Էդգար Շաթիրյանը ստացել էր 5, իսկ Վլադիմիր Վարդանյանը՝ 4 ձայն։ Հաշվի առնելով, որ առաջին փուլով նախագահ ընտրվելու համար առնվազն 6 ձայն էր անհրաժեշտ՝ նրանցից ոչ ոք ընտրված չէր համարվել։

Մոտ 30 րոպե ընդմիջումից հետո  մեկնարկել էր դատարանի նախագահի ընտրության երկրորդ փուլը։ Այս փուլում նախագահ ընտրվելու համար պահանջվում էր դատավորների մածամասնության  քվեն, այսինքն՝ առնվազն 5 ձայն։ Այս փուլում  Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը ստացել էին 4-ական քվե, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել։ Ենթադրվում է, որ Էդգար Շաթիրյանի օգտին առաջին փուլում քվեարկած դատավորներից մեկի քվեն էր երկրորդ փուլում դարձել անվավեր, ուստի կրկին նախագահ չէր ընտրվել։

Ըստ օրենքի՝ երկու փուլերով նախագահ չընտրվելու դեպքում անցկացվում է ՍԴ  նախագահի նոր ընտրություն։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ի նիստից հետո մամուլում շրջանառվել էին տեղեկություններ, որ Էդգար Շաթիրյանին ստիպում են կրկին չառաջադրվել։ Մեզ հետ զրույցում, սակայն, Էդգար Շաթիրյանը հերքել է այս տեղեկությունը, և, փաստացի, այսօր առաջադրվել է որպես թեկնածու։

 

Արաքս Մամուլյան