Արցախի հարցում խորհրդարան անցած 3 ուժերի դիրքորոշումն ինձ ամբողջությամբ չի բավարարում․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանի համոզմամբ՝ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ամեկարևոր ձեռքբերումն այն է, որ դրանցում արտահայտվել է ժողովրդի իրական կամքը, իսկ այն երեք ուժերը, որոնք հասել են Ազգային ժողով, պետք է լծվեն աշխատանքի և իրականացնեն իրենց խոստումները։

«Խոստումներ են տվել, որ պատրաստվում են իրենց ծրագրերը կյանքի կոչել, հետևաբար դա այժմ պետք է կատարեն ավելի արդար և թափանցիկ։ Հույս ունեմ, որ իրենք կկարողանան ներկայացնել թափանցիկ հաշվետվություն, թե ինչ են անում և ինչու։ Վստահ եմ, որ հանրությունը, որը վստահել է այս կամ այն ուժին, խաղի կանոն է փոխել, և եկել է նոր ժամանակահատված, երբ քաղաքացին պահանջատեր պետք է լինի։ Քաղաքացին պահանջելու է, որ այն քվեն, որը տվել է՝  արդարացվի, իսկ քաղաքական գործիչներն էլ պետք է գիտակցեն, որ չեն կարող ինչ ուզեն անեն, քանի որ կա քվեն տված պահանջատեր քաղաքացի»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թևան Պողոսյանը։

Վերջինս նշեց, որ նախքան նոր ձևավորվող խորհրդարանին գնահատական տալը, շատ կարևոր է հասկանալ մի բան՝ արդյոք նորընտիր պատգամավորները պատրա՞ստ է լինելու սովորելու, թե՞  ասելու են, որ իրենք ամեն ինչ գիտեն։ «Այնպես որ, խորհրդարանի կայացման մասին ես կնախընտրեի խոսել մեկ տարի հետո»,- նկատեց Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով խորհրդարան անցած  երեք քաղաքական ուժերի՝ Արցախի հարցի վերաբերյալ ունեցած դիրքրորոշմանը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ -ի նախագահը նշեց, որ այդ երեք ուժերից և ոչ մեկի դիրքորոշումն իրեն ամբողջությամբ չի բավարարում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։